• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանն ահազանգում է լարվածության աճի մասին

21 հուլիսի, 2020

Nederlands Dagblad  թերթում հրատարակվել է դեսպան Տիգրան Բալայանի խմբագրական հոդվածը 

Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերն, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավել Հայաստանի սահմանային հենակետերը, որի արդյունքում երկու կողմերից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ․ կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմին, ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տևած պատերազմը խլեց 35000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորվելու մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին 1921 թ․ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։ 

Հրետանու կիրառումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, քանի որ այն թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր և տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքերի վտանգելով։ 

Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել՝ այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասծտաբ բռնությունների վտանգի վրա՝  կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին, սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են․ Ադրբեջանը բախվել է է ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են), ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումներըենթարկվում, նավթի գները կտրուկ անկումը, համավարակի հետևանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք։ 

Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները բարձրացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսևորելով Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաև՝ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ  ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը և անպատասխանատու վարքագիծ է դրսևորում հստակորեն երևում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է․ «Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազնության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ և վախ տարածելու նպատակով։   

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքայի սադրիչ դերը, մասնավորապես վերջինիս բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառման բացահայտ աջակցութունը և Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։ «Մենք երբեք չեն լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչև վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։  

Վերջին օրերին  Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանի երկայնքով բարձրացվել էին ռազմական ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ․ միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը, պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի։ Ակտիվացրել է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումը․ վտանգավոր քայլ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռևս չի դատապարտվել ՆԱՏՕ-ի անդամների կողմից։    

Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնի հումանիտար աղետի, որի հետևանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը և փախստականների հոսքերը։ 

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը և կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը և խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի վերջինիս և հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ․ զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայնմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տևական խաղաղության հեռանկար։ 

 

Տիգրան Բալայանը Հաագայում Հայաստանի դեսպանն է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: